շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հադրութում և Շահումյանում ամենաշատ ձայները հավաքել է Արայիկ Հարությունյանը․ Արցախի ԿԸՀ

Հադրութում և Շահումյանում ամենաշատ ձայները հավաքել է Արայիկ Հարությունյանը․ Արցախի ԿԸՀ

Արցախի Հանրապետության ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։

Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը՝ 890։ Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են համապատասխանաբար 323 և 200 ձայն։

  • Կիսվել: