շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ բաժիններում մարտին գրանցվել է 13 ծնունդ

Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ բաժիններում մարտին գրանցվել է 13 ծնունդ

Այս տարվա մարտ ամսում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Հադրութի, Շուշիի և Շահումյանի բաժիններում գրանցվել է ընդհանուր առմամբ 13 ծնունդ, 8 ամուսնություն: Այս մասին տեղեկացնում են Օպերատիվ շտաբից:

 
Նույն ժամանակահատվածում Հադրութի, Շուշիի և և Շահումյանի ՔԿԱԳ բաժիններում գրանցվել է  ամուսնալուծության՝ 1, քաղաքացիական կացության ակտի վերականգնման՝ 26,  ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրման՝ 148, ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրման՝ 42 և մահվան ակտի՝ 4 պետական գրանցում:

  • Կիսվել: