չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024

Հադրութի միջնակարգ դպրոցում հնչել է Վերջին զանգը

Այսօր` մայիսի 30-ին, հանրապետության վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում հնչել է Վերջին զանգը։

Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի տոնական արարողությունը կազմակերպվել է մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցի շենքում, որտեղ պատերազմից հետո կրթօջախը շարունակել է իր գործունեությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

<<Արցախպրես>>-ի հաղորդմամբ` ելույթի իր խոսքում ավարտական դասարանի դասղեկ Մելանյա Բաբայանը նշեց, որ այսօր միախառնվել են բերկրանքն ու տխրությունը։
 
<<Մեր 28 շրջանավարտները հրաժեշտ են տալիս դպրոցական կյանքին։ Նրանց են սպասում կյանքի անակնկալները։ Մենք համոզված ենք, որ մեր բալիկները պատվով կհաղթահարենք դրանք և իրենց ներդրումը կունենան հայրենիքի շենացման գործում>>,-նշել է Մ. Բաբայանը։
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հադրութի Մանվելյանի անվան դպրոցն իր հարկի տակ համախմբել է նաեւ շրջանի համայնքների կրթօջախների սաներին։

<<Ստեփանակերտի 3-րդ դպրոցի շենքում մեր աշխատանքը վերսկսել է 2021 թվականի փետրվարի 15-ից: Առաջին օրը դպրոց է հաճախել 82 աշակերտ, իսկ այս ուսումնական տարին ավարտվել 316 աշակերտով>>,- տեղեկացրեց տնօրենը:

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Հադրութի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Արթուր Մինասյանը, իր հերթին արժևորելով օրվա խորհուրդը, ցավով նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Վերջին զանգի արարողությունը հարազատ եզերքին հեռու են կազմակերպում։
 
<<Ուզում եմ նշել, սակայն, որ այս սերունդն այն սերունդն է, որին պետք չէ խրատներ տալ։ Մեր բալիկները շատ խելացի են, բանիմաց, իմաստնացած։ Ես ուզում եմ, որ նրանք միշտ այդպիսին մնան>>,-առանձնանշել է Ա. Մինասյանը:
 
 
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցիչ, նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանի խոսքով` պահը պատասխանատու է թե' շրջանավարտների, թե' մանկավարժների, թե' ծնողների համար։

<<Կյանքը լի է դժվարություններով և հաճելի պահերով։ Ես համոզված եմ, որ այս սերունդը պատրաստ է այդ ամենին։ Ուղղակի պետք է վստահորեն առաջ քայլել ու հավատալ, որ համառ աշխատանքի արդյունքում նպատակները իրականություն են դառնում>>,-ընդգծել է Ա. Գյանջումյանը` ԿԳՄՍ նախարարության կողմից գրքեր նվիրելով շրջանավարտներին։

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: