ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հադրութի արվեստի դպրոց»-ն ընդունելություն է հայտարարել

«Հադրութի արվեստի դպրոց»-ն ընդունելություն է հայտարարել

«Հադրութի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ը անվճար հիմունքներով սովորելու համար հայտարարում է 2021-2022թթ ուսումնական տարվա ընդունելություն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութի արվեստի դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը:

«Պատերազմից հետո «Հադրութի արվեստի դպրոցը» վերաբացել ենք Ստեփանակերտի՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: Շատ կարևոր էր արվեստի դպրոցը վերաբացելը, քանի որ Հադրութի ինքնատիպ մշակույթը պահելով է, որ համայնքը համախմբված կմնա ու հետագայում միասին կվերադառնանք ազատագրված Հադրութ»,- նշել է Տ. Մկրտչյանը:

«Այս ուսումնական տարվա համար ընդունելություն կկազմակերպենք «Դաշնամուր», «Երգեցողություն», «Քանոն», «Դհոլ», «Ակարդիոն», «Կիթառ», «Շվի», «Դուդուկ», «Թառ»,«Պարարվեստ», «Կերպարվեստ» (նկարչություն), «Դեկորատիվ կիրառական» (Կարպետագործություն, գորգագործություն, գոբելեն, հուլունքագործություն, կար ու ձև և այլն) և «Թատերարվեստ» բաժիններում: Հարցերի համար կարող են զանգահարել 374 97 55 27 30 հեռախոսահամարին:

 

  • Կիսվել: