երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հադրութցիները բնակարան ունենալու դեպքում կվերադառնան Արցախ. քաղաքապետ

Հադրութցիները բնակարան ունենալու դեպքում կվերադառնան Արցախ. քաղաքապետ

Եթե բնակարանային խնդիրը լուծվի, հադրութցիները կվերադառնան Արցախ։

Այսօր՝ հունիսի 9-ին, «Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրույցում այս մասին նշեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
«Շատերն են ցանկանում հայրենիք վերադառնալ, բայց չկան բնակարաններ, եղած դեպքում էլ շատ թանկ են։ Իհարկե, եթե մեծ ընտանիք է, հնարավոր է աջակցության գումարներով տալ վարձը, բայց եթե 2 հոգանոց ընտանիք է, ապա շատ դժվար է: Հադրութցիների 40%-ը Արցախում է, 10%-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 50%-ը ՀՀ տարբեր մարզերում», - տեղեկացրեց քաղաքապետը: Նրա խոսքերով՝ եթե բնակարանային խնդիրը լուծվի, հադրութցիների 70-80%-ը կվերադառնա։ «Պարզ է, որ ինչքան խնդրի լուծումը հետաձգվի, այնքան ավելի դժվար է լինելու ապահովել մեր հայրենակիցների դարձը, ինչը ցավալի է»,֊ ասաց Վ. Սավադյանը:
 
Հաջորդ խնդիրը, քաղաքապետի հավաստմամբ, կապված է ՄՈԲ-ի ցուցակների հետ: «Այն ցուցակները, որոնք կազմված են, լրիվ չեն: Մենք առաջարկել ենք ԱՀ պետնախարարին հարցի լուծման մեր մոտեցումները։ Պետնախարարը խոստացել է, որ մոտ օրերս աշխատանքային խումբ կստեղծի կոնկրետ այդ հարցերով զբաղվելու համար»,- ընդգծեց Հադրութի քաղաքապետը: Վ. Սավադյանը ցանկալի է համարում, որ ընթացքի մեջ գտնվող սոցիալական ծրագրով տրամադրվող 68000-ական դրամները ստանան այն տղամարդիկ, ովքեր տարհանված են և չեն աշխատում:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ տարբեր կազմակերպություններ ևս զբաղվում են հադրութցիների խնդիրներով։ «Անհրաժեշտ ցուցակները տրամադրում ենք մենք։ Իսկ աջակցություն տրամադրում են հիմնականում Հայ օգնության միությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Մայր աթոռը», -ասաց քաղաքապետը:

  • Կիսվել: