հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում  հացադուլի մեջ գտնվող քաղաքացին ակնհայտ  քաղաքական պատճառներով անհարգալից վերաբերմունք է ցույց տվել բժիշկների նկատմամբ

Արցախում հացադուլի մեջ գտնվող քաղաքացին ակնհայտ քաղաքական պատճառներով անհարգալից վերաբերմունք է ցույց տվել բժիշկների նկատմամբ

Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» կանչ է գրանցվել՝ մի քանի օր առաջ հացադուլ սկսած երկու քաղաքացիներին բուժզննություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես  InfoPort.am-ին հյատնում են Արցախի առողջապահության նախարարությունից, դեպքի վայր հասած բուժանձնակազմը պատշաճ օգնություն է ցուցաբերել հացադուլ անող քաղաքացիներին: 

«Սակայն ակնհայտ քաղաքական դրդապատճառներից ելնելով, տեղում գտնվող քաղաքացիներից մեկը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել շտապ օգնության անձնակազմի նկատմամբ, նրանց վերագրել հայտարարություններ և արարքներ, որոնք սեփական մեկնաբանմամբ է ներկայացված:
Միաժամանակ պիտակավորումներ ու անհարգալից վերաբերմունք է դրսևորվել բժիշկների նկատմամբ, ովքեր գնացել էին իրենց մասնագիտական պարտքը կատարելու, ինչը խստագույնս դատապարտելի է: Ի դեպ, վերոնշյալ քաղաքացին նշում է, որ օրեր առաջ ևս կանչ են արել, որի հիման վրա շտապ օգնության անձնակազմը մեկնել է դեպքի վայր:

Այս մասով էլ ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հայտարարությունը ևս բացարձակ սուտ է, որովհետև բուժանձնակազմը հացադուլ անող քաղաքացիների մոտ գնացել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կանչով:

Կոչ ենք անում՝ բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների ներգարվվելու փորձ չկատարել, նրանք իրենց մասնագիտական պարտքը կատարում են՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ քաղաքացիներ քաղաքական, ազգային կամ մեկ այլ խմբի է պատկանում:
Հատկապես այս օրերին, երբ առողջապահական ողջ համակարգը ուժեղացված ծառայություն է տանում նոր կորոնովիրուսի վարակի տարածումը Արցախում կանխելու ուղղությամբ, պետք է արժանին մատուցել և անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել մեր բուժանձնակազմի նկատմամբ, այնինչ որոշ խմբեր ճիշտ հակառակն են անում:
Խստորեն դատապարտելի ենք համարում բուժանձնակազմի հետ շփումներում ոչ պատշաճ վարքի դրսևորումները՝ հույս հայտնելով, որ նման սադրանքներ այլևս չեն կրկնվի»,- ասված է Արցախի ԱՆ տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: