ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գումարները ծախսվում են միասնական որոշումով՝ թիկունքի ամրապնդման համար․ Հայկակ Արշամյան

Գումարները ծախսվում են միասնական որոշումով՝ թիկունքի ամրապնդման համար․ Հայկակ Արշամյան

Այս օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոսքերով եկած գումարները  միասնական որոշումով ծախսվում են թիկունքի ամրապնդման վրա։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Այդ միջոցներով կարող են գնվել մեքենաներ, զինվորի կոշիկներ, կարող են ծախսվել մարտերում վիրավորվածների բուժման վրա, կարող են գնալ առողջապահական սարքավորումներ գնելու վրա:

Թիկունքում ինչ անհրաժեշտ է հումանիտար ուղղությամբ, դրա վրա են ծախսվում այդ միջոցները: Անհոգ եղեք, այդ գումարները ծախսվում են միասնական որոշումով: Հիմնադրամից որևէ մեկն անհատապես որոշում չի կայացնում»,- նշեց նա։

  • Կիսվել: