երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: 19-րդ դարից մեր օրեր հասած տոնը չի կորցնում իր արդիականությունն ու ժամանակի հետ, որոշակի խմբագրումներ ստանալով, ամրապնդում է համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը: Եվ այսօր մենք նորովի ենք սահմանում աշխատանքի կարևորությունը, որովհետև մեր ձեռքբերումները միայն ստեղծագործ մտքի ու բազկի ուժի լիարժեք համադրության մեջ է:

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում այսօր մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում օր ու գիշեր հերթապահող բուժանձնակազմին, հացի խնդիրը լուծող հողի մշակին, սերունդ կրթող ու դաստիարակող ուսուցչին:

Հարգանքի են արժանի հատկապես այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք տնտեսական այս դժվար ժամանակահատվածում պատվով են դիմակայում մարտահրավերներին՝ իրենց ներդրումն ունենալով ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ ու արդյունավետ հաղթահարելու գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ համոզմունքով, որ քրտնաջան աշխատանքն ու միտքն է երաշխավորելու մեր հետագա նվաճումները»:

  • Կիսվել: