շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գորիսում պատրաստվում են ընդունել Արցախի բնակիչներին․  RT

Գորիսում պատրաստվում են ընդունել Արցախի բնակիչներին․  RT

ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում, Լեռնային Ղարաբաղի փախստականների գրանցման կենտրոն է կահավորվում։ Տեղեկությունը հայտնում է RT-ի թղթակիցը։
 
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից դուրս գալը վերջին օրերի ամենասուր թեմաներից մեկն է դարձել։ Մարդկանց սնունդը սպառվում է, էլեկտրականություն չկա, պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե հնարավոր կլինի դուրս գալ կամ մնալ», - ասում է թղթակիցը:
 
Նրա խոսքով՝ Գորիսում պատրաստ են ընդունել փախստականներին, շենքում արդեն համակարգիչներ են տեղադրված։
 
«Տասը րոպե առաջ ես տեսա` ինչպես են հրահանգավորվում Կարմիր խաչի կամավորները, որոնք զբաղվելու են այն մարդկանց գրանցմամբ, որոնք, ըստ ամենայնի, առաջիկա օրերին պետք է ժամանեն այստեղ», - նշում է RT-ի թղթակիցը:

  • Կիսվել: