կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գլենդելի քաղաքային խորհրդում ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը․ Արտակ Բեգլարյան

Գլենդելի քաղաքային խորհրդում ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը․ Արտակ Բեգլարյան

Հունվարի 23-ից Գեղամ Ստեփանյանի հետ միասին գտնվում ենք Լոս Անջելեսում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով ու աջակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
 
«Ի թիվս մի շարք այլ հանդիպումների ու միջոցառումների՝ երեկ հյուրընկալվել ենք Գլենդելի քաղաքային խորհրդում: Մենք հակիրճ ներկայացրել ենք Արցախի ցեղասպանված ժողովրդի վիճակը, Հայրենիք վերադարձի և այնտեղ անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար մեր պայքարի շարունակման վճռականությունը:
 
Ողջունելի է, որ հենց այդ նիստում ներկայացվեց բանաձևի նախագիծ, որը հստակ գնահատականներ է հնչեցնում Արցախի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ՝ ընդգծելով պատասխանատուներին միջազգային պատժի ենթարկելու և Արցախի տեղահանված ժողովրդի անվտանգ վերադարձն ապահովելու անհրաժեշտությունը: Արցախին ու Հայաստանին աջակցելու կոչեր էլ կան փաստաթղթում՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին: Նախագիծը կքննարկվի և, վստահ եմ, կընդունվի հաջորդ շաբաթվա նիստում:
 
Նիստի ամբողջ ընթացքին, մեր ելույթներին և բանաձևի նախագծի տեքստին կարելի է ծանոթանալ այս հղմամբ՝
 

  • Կիսվել: