հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Արցախի ԱԳ նախարարը շնորհավորել է Աբխազիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Նոյեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ինալ Արձինբային։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հարգելի պարոն Արձինբա,

Արտաքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից  ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու առթիվ։ Այդ բարձր և պատասխանատու պետական պաշտոնում մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։

Արցախում հատուկ նշանակություն են տալիս Աբխազիայի հետ հարաբերություններին։ Հաշվի առնելով  Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության բազմամյա փորձը և բարձր մակարդակը՝ համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ հանուն մեր երկրների ժողովուրդների կենսական շահերի։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ամուր առողջություն և ամենայն բարիք, իսկ եղբայրական Աբխազիային՝ խաղաղություն և բարգավաճում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: