կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գիշի գյուղում բնակելի տուն է այրվել. տուժածներ չկան. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

Գիշի գյուղում բնակելի տուն է այրվել. տուժածներ չկան. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

Փետրվարի 1-ին ժամը 20։23-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել` Գիշի համայնքի բնակելի երկհարկանի տանը բռնկված հրդեհի մասին, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

՛՛Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ-ից 1 մարտական հաշվարկ։ Այնուհետև, հաշվի առնելով հրդեհի ծավալը և կրակի տարածման ռիսկը ժամը 20։50-ին ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության։

Նախնական տվյալներով հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրական սավանը։
Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջ փրկարարներին օգնել են նաև Գիշի համայնքի բնակիչները։ Կանխվել է կրակի տարածումը հարևանությամբ գտնվող բնակելի շինություններում և տնտեսական նշանակության օբյեկտներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։30-ին։

Այրվել է Գիշի համայնքի բնակիչ Ա.Ղ.-ին պատկանող բնակելի երկհարկանի տունը։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր բնակիչներին.

‼️Դժբախտ պատահարներից խուսափելու և անցանկալի դեպքերը կանխելու նպատակով` պահպանել հրդեհային անվտանգության կանոնները,

ցուցաբերել զգոնություն և ուշադիր լինել էլեկտրական սարքավորումների շահագործման ժամանակ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: