ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը

Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը

Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: 
 
Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայ խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
 
Ինչպես հայտնում ենԱՀ ԱԻ պետական ծառայությունից, նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:
 
"Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք",- նշված է   հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: