Ղարաբաղում բախումները դադարեցնելու և հակամարտությունը կարգավորելու Իրանի նախաձեռնությունը
Չնայած Վաշինգտոնում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանն, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մարտերը շարունակվում են, գրում է parstoday.com-ը:
Վերջին շաբաթների ընթացքում, կողմերի միջև հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունները խախտվել են, ինչը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն արդյունավետ չի գործում, այլև նույնիսկ Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադար հաստատելու հնարավորություն չունի: Նշենք, որ միջնորդական խմբի բոլոր համանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են:
Այս պայմաններում, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ղարաբաղյան հակամարտության առաջին միջնորդ երկիր, կրկին գործի է անցել: Փորձագետները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի միայն տարածաշրջանի անկախ երկրների ջանքերով: Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանի անկախ երկիր, հակամարտությանը վերջ դնելու հնարավորություն ունի: Հատկապես, որ Իրանը բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունի երկու հակամարտ կողմերի հետ: Իրանը հատկապես Ադրբեջանի հետ ունի կրոնական, պատմական և մշակութային բազում ընդհանրություններ:
Այս կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության մշտական կարգավորմանն ուղղված Իրանի նախագծի մշակման մասին: Նա հոկտեմբերի 27-ին Իսլամական խորհրդարանի նիստին առընթեր, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԻԻՀ քաղաքականությանը և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թեհրանի նախագծին ասել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախագիծը մշակվել և հաստատվել է երկրի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից, և ներկայացվելու է այսօր-վաղը և քննարկվելու է Մոսվկայում ու Երևանում»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունից հետո, ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր կեսօիրց առաջ Բաքվում խորհրդակցություններ է վարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Իրանի նախաձեռնած նախագծի վերաբերյալ:
Արաղչին Իրանի խաղաղության նախագծի վերաբերյալ ասել է,որ նախագծի շրջանակը պատրաստ է և այս ուղևորության ընթացքում այն քննարկելու է Ադրբեջանի պաշտոնատարների հետ: Այս նախագիծը մի քանի փուլում կարող է իրավիճակը կայուն խաղաղության հասցնել և վերջ դնել առկա տարաձայնություններին և իհարկե Ադրբեջանի տարածքային օկուպացիային:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտության առաջին միջնորդն էր, և եթե Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտության սկզբում կյանքի կոչվեր Իրանի նախագիծը, վերջին երեք տասնամյակում այդքան ավերածություններ և զոհեր չէին լինի: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները հրադադարի համաձայնագրի ստորագրումից բացի, չկարողացան այլ դրական քայլ անել: Հրադադարի ռեժիմն ի սկզբանե խախտվել է ամեն օր և տարբեր ձևերով, բավարար երաշխիքների բացակայության պատճառով:
Այնուամենայնիվ, այս իրավիճակում, երբ ղարաբաղյան պատերազմը ներքաշվել է քաղաքներ, և ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվում, ակնկալվում է, որ Իրանի խաղաղության նախագիծը տարածաշրջանում կվերականգնի կայուն խաղաղությունը, եթե օտարերկրացիները չմիջամտեն:
Հանրագումարի բերելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի միջնորդական քայլերը, պետք է ասել.«Հաշվի առնելով Տաջիկստանում ներքին հակամարտության լուծման հարցում և աշխարհի բազմաթիվ հակամարտություններում Իրանի դրական դերը, ակնկալվում է ,որ օտարերկրացիների չմիջամտելու դեպքում, Իրանի խաղաղության նախագիծը կվերականգնի կայուն խաղաղությունն այդ տարածաշրջանում»: