հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ղարաբաղում ականի վրա պայթել է ռուս զինվորականների տեղափոխող բեռնատարը. կան ծանր վիրավորներ

Ղարաբաղում ականի վրա պայթել է ռուս զինվորականների տեղափոխող բեռնատարը. կան ծանր վիրավորներ

Ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Ղարաբաղում պայթել է հակատանկային ականի վրա, հայտնում է Avia.pro կայքը։ Կան ծանր վիրավորներ։

Կայքի ստացած տեղեկության համաձայն՝ պայթյունի արդյունքում առնվազն երկու ռուս զինծառայող լուրջ վնասվածքներ է ստացել, մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, խոսքը գնում է ռուս խաղաղապահների վրա հարձակման մասին. ական է տեղադրվել այն տարածքում, որտեղ արդեն իրականացվել էր տարածքի ականազերծում:

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։

Ըստ կայքի տեղեկությունների՝ սա վերջին շաբաթվա ընթացքում ամենաքիչը երկրորդ հարձակումն է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությամբ գտնվող ռուս զինծառայողների վրա: Ավելի վաղ ռուս զինծառայողների բլոկպոստի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ է բացվել, սակայն տուժողներ չեն եղել:

Տուժած ռուս զինծառայողների ներկայիս վիճակը մինչ այժմ մնում է առանց պաշտոնական մեկնաբանությունների։ Դեպքի մասին հաղորդած աղբյուրները տեղեկություն չունեն, թե քանի զինծառայող է եղել ռազմական բեռնատարում:

  • Կիսվել: