հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ղարաբաղի հայերի ինտեգրումը դժվարություններով կուղեկցվի, միգուցե կլինեն այնպիսիք, ովքեր չեն ընդունի և կնախընտրեն ապրել այլ երկրում․ Հաջիև

Ղարաբաղի հայերի ինտեգրումը դժվարություններով կուղեկցվի, միգուցե կլինեն այնպիսիք, ովքեր չեն ընդունի և կնախընտրեն ապրել այլ երկրում․ Հաջիև

Ղարաբաղի հայերի ինտեգրումն Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքին դժվարություններով կուղեկցվի, և մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ որոշ բնակիչներ չեն ընդունի այդ քաղաքականությունը և կորոշեն հեռանալ։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Իրավունքներն իրականացնելիս պետք է հաշվի առնել որոշակի պարտավորություններ և պարտականություններ։ Միգուցե կլինեն այնպիսիք, ովքեր չեն ընդունի դա և կնախընտրեն ապրել այլ երկրում։ Դա իրենց որոշումն է: Մենք հարգում ենք նրանց որոշումները»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել է Հաջիևը։

  • Կիսվել: