կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղարաբաղի հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է․ Միյատովիչ

Ղարաբաղի հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է․ Միյատովիչ

Դունյա Միյատովիչը վերջին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ հոկտեմբերյան այցերին: Նա ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել է այցելել ԼՂ:

Միյատովիչը մտահոգություն է հայտնել, որ այժմ աշխարհի տարբեր անկյուններում ռազմական բախումներ են, որոնց ընթացքում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել: Հուսով ենք՝ սա այդ հակամարտության վերջին գլուխն էր: Մի քանի օր առաջ զեկույց հրապարակեցի, շեշտեցի, որ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է։ Պատերազմի և հակամարտությունների գոտիներում, մարդու իրավունքների վիճակից բացի, դեռ այլ լուրջ մարտահրավերներ կան, որոնք պետք է ավելի լավ հասցեագրվեն»,- ասել է նա:

Միյատովիչը հավելել է՝ օրենքի գերակայությունը քաղաքակրթությունների մեծագույն նվաճումներից մեկն է և այն հակաթույնը, որը կարող է պաշտպանել մարդկությանը բռնակապետությունից և բռնաճնշումներից

  • Կիսվել: