ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գերությունից վերադարձած անձինք հոգեբանորեն այնպիսի վիճակում չեն լինում, որ կարողանան անմիջապես ներգրավվել իրավական գործընթացների մեջ․ Արցախի ՄԻՊ

Գերությունից վերադարձած անձինք հոգեբանորեն այնպիսի վիճակում չեն լինում, որ կարողանան անմիջապես ներգրավվել իրավական գործընթացների մեջ․ Արցախի ՄԻՊ

Գերությունից վերադարձած անձինք հոգեբանորեն այնպիսի վիճակում չեն լինում, որ կարողանան անմիջապես ներգրավվել իրավական գործընթացների մեջ: Այս մասին այսօր ռազմագերիների ճակատագրի և նրանց իրավունքների շուրջ քննարկմանն ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը

«Պատերազմից հետո վերադարձած գերիների, Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ հանդիպումներ, քննարկումներ ունեցել ենք, և կարող եմ ասել, որ գերությունից վերադարձած անձինք հոգեբանորեն այնպիսի վիճակում չեն լինում, որ կարողանան անմիջապես ներգրավվել իրավական գործընթացների մեջ», - նշել է Ստեփանյանը։

Նրա դիրքորոշմամբ՝ ռազմագերիները վերականգնողական որոշակի փուլ անցնելուց հետո միայն այս կամ ձևով կարող են ներգրավվել իրավական գործընթացների մեջ, գերությունից վերադառնալուց անմիջապես հետո հայրենադարձվածների նկատմամբ նման գործընթացներ ծավալելը, Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ, ճիշտ չէ։

«Նրանք բավականին բարդ իրավիճակով են անցնում ադրբեջանական գերության մեջ, ՀՀ ՄԻՊ-ի զեկույցում փաստագրված է, թե ինչպիսի խոշտանգումների, ինչպիսի անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում մեր գերիները ադրբեջանական գերության ընթացքում, և իմ գնահատականն այն է, որ մարդասիրական առումով էլ ճիշտ չէ գերությունից վերադառնալուց անմիջապես հետո նրանց ներգրավել որոշակի իրավական գործընթացների մեջ», - ամփոփեց Արցախի ՄԻՊ-ը։

  • Կիսվել: