հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Genesis Armenia֊ն՝ Արցախի փոքրիկների համար. Իրականացվում է ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրը

Genesis Armenia֊ն՝ Արցախի փոքրիկների համար. Իրականացվում է ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրը

Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Genesis Armenia ուղեղային կենտրոնը՝ «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ, Արցախում 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաներին տրամադրել է մանկական խնամքի պարագաներ։

«Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում Genesis Armenia ուղեղային կենտրոնի PR պատասխանատու Գառնի Մութաֆյանն ասել է, որ ծրագրի նպատակը Արցախում ժողովրդագրական աճի խթանումն է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր ծրագրերի 90%-ն իրականացնում ենք Արցախում: Երեխաների համար նախատեսված նվեր-փաթեթները պատրաստել ենք Հունիսի 1-ին ընդառաջ, Մարտունի քաղաքի աշխատարանում, որը նախորդ ամիս բացվել է մեր կենտրոնի կողմից. պատրաստվել է 1800 նվեր-փաթեթ: Փաթեթների մեջ ներառված են սրբիչներ, ծծակներ և կաթի շիշ, իսկ պայուսակն էլ ծնողները կարող են օգտագործել երեխաների իրերը իրենց հետ պահելու համար»,-տեղեկացրել է Գ. Մութաֆյանը:

Նա նշել է, որ նախորդ երկու օրերին նվեր-փաթեթներ են բաժանել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, իսկ օրվա ընթացքում փաթեթներ կբաժանեն նաև Ասկերանում և Աղավնոյում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ծրագիրը բավականին մեծամասշտաբ է, որի բյուջեն կազմել է մոտ 28 մլն դրամ: Կազմակերպչական աշխատանքներում մեզ աջակցել են ԱՀ Առողջապահության նախարարությունը, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը և Տեղական ինքնակառավարման մարմինները»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցն ու շնորհավորել բոլոր մանուկներին տոնի կապակցությամբ՝ ցանկանալով խաղաղ և անհոգ մանկություն։

Բնութագրությունը հասանալի չէ

Ծրագրի շահառու Զարինե Արզումանյանը մեզ հետ զրույցում իր շնորհակալությունն է հայտնել Genesis Armenia ուղեղային կենտրոնին:

Բնութագրությունը հասանալի չէ

<<Մեր բոլոր երեխաներին շնորհավորում եմ տոն օրվա առթիվ և մաղթում, որ ապրեն միայն ու միայն խաղաղ երկնքի տակ, ունենան անհոգ մանկություն Արցախ աշխարհում>>,֊ասել է Զ. Արզումանյանը։

  • Կիսվել: