երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գառնաքարում կասֆալտապատվեն ներհամայնքային ճանապարհները. առօրյայի ու խնդիրների մասին պատմում է համայնքապետը

Գառնաքարում կասֆալտապատվեն ներհամայնքային ճանապարհները. առօրյայի ու խնդիրների մասին պատմում է համայնքապետը

ԱՀ Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի բնակիչները շարունակում են ապրել ու արարել հայրենի հողի վրա:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գառնաքարի համայնքապետ Էրիկ Մարտիրոսյանը:

«Գյուղում 131 բնակիչ է ապրում: Պատերազմից հետո տեղահանված 6 ընտանիք է հաստատվել այստեղ. ևս 6 ընտանիքի էլ կարող ենք ընդունել: Դպրոցն ունի 30 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. գյուղում նախադպրոցական տարիքի 5 երեխա կա։ Համայնքապետարանն ակումբի շենքում է գործում։ Հանդիսությունների սրահ չունենք: Դեպի գյուղ երթուղային չի գործում. օգտվում ենք մայրաքաղաքից հարևան Վանք համայնք տանող տրանսպորտային միջոցից: Ներհամայնքային ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում. նախատեսվում է եկող տարի ասֆալտապատել: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով»,- նշեց Է.Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բնակչության զբաղվածության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, հողագործությունն ու մեղվաբուծությունը:

 

  • Կիսվել: