չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գարեգին Երկրորդը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման համար

Գարեգին Երկրորդը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ Արցախում հայկական ժառանգության պահպանման համար

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել՝ երախտագիտություն հայտնելով Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել ՌԴ իշխանությունների, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի ջանքերը՝ ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի ռեժիմի հաստատման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:

Կաթողիկոսն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հաջողվել է ապահովել Դադիվանքում եկեղեցական ծառայությունը:

 

  • Կիսվել: