երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին և վերահաստատել Արցախի զարգացմանն օգտակար լինելու իր պատրաստակամությունը

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին և վերահաստատել Արցախի զարգացմանն օգտակար լինելու իր պատրաստակամությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակվելու կապակցությամբ:

Այս մասին Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին Արցախի Պետնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով։ Դա առաջին հերթին պատասխանատվության ստանձնում է, անձնուրաց աշխատելու որոշում։

Վստահ եմ՝ ռուսական խաղաղապահների կայուն ներկայության շնորհիվ Արցախի անվտանգության երկարաժամկետ ապահովումը հնարավորություն կստեղծի Արցախի զարգացման համար։

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ օգտակար լինելու խաղաղ Արցախի վերականգնմանը, Արցախի զարգացման, հումանիտար և այլ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ աշխարհի հայության և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման»։

 

 

  • Կիսվել: