ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագիկ Ղահրամանյանն ազատվել է ԱՀ փոխոստիկանապետի պաշտոնից

Գագիկ Ղահրամանյանն ազատվել է ԱՀ փոխոստիկանապետի պաշտոնից

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Գուրգենի Ղահրամանյանն ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը:
 
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գ. Ղահրամանյանին ավելի քան 26 տարի ոստիկանության համակարգում ծառայելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ արդեն քաղաքացիական կյանքում:
 
Նախարարը հույս է հայտնել, որ ավագներին փոխարինող կադրերը արագ կմտնեն աշխատանքային հունի մեջ և կկարողանան իրականացնել համակարգում ակնկալվող բարեփոխումները:

  • Կիսվել: