շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիայից և Իտալիայից ներմուծված հումանիտար օգնությունը կհանձնվի Արցախին

Ֆրանսիայից և Իտալիայից ներմուծված հումանիտար օգնությունը կհանձնվի Արցախին

Ֆրանսիայից և Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումանիտար օգնությունը կհանձնվի Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:  Կառավարությունը նման որոշում ընդունեց մարտի 31-ի հերթական նիստի ժամանակ։

2021 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայից և Իտալիայից ուղարկվել են բեռներ՝ նախատեսված Արցախի Հանրապետության կարիքների համար:

Նախագծով նախատեսվում է Ֆրանսիայից և Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումանիտար օգնությունը փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից հետո մեկամսյա ժամկետում Արտակարգ իրավիճակների նախարարությունը գույքը հանձնելու է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

  • Կիսվել: