կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել ենԿիև, Մոսկվա և Բեռլին կատարած այցերի արդյունքները։ Այս մասին Լը Դրիանը գրել է իր թվիթերյան էջում։

Ինչպես հայտնել են Պետդեպարտամենտից՝ Բլինքենը և Լե Դրիանը զրույցի ընթացքում քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, մասնավորապես՝ անդրադարձել են ՛՛Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերվող այն աջակցությանը, որը հնարավորություն կտա լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող չլուծված խնդիրները՛՛։

 

  • Կիսվել: