շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիան մտահոգված է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի հնարավոր դերով

Ֆրանսիան մտահոգված է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի հնարավոր դերով

Ֆրանսիան մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններով եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման գործում նրա հնարավոր դերով: Այս առնչությամբ Ֆրանսիան Անկարայից բացատրություններ է ակնկալում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը, մասնավորապես, հայտնել է. ՛՛Ֆրանսիայի նախագահն արդեն անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտությունում Թուրքիայի դերի կապակցությամբ: Մտահոգիչ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմապատկում է արկածները՝ առանց հաշվի առնելու ընդհանուր անվտանգության անհրաժեշտությունը՛՛: 
 

Նա նաև նշել է, որ ՛՛սիրիական զինյալներին ղարաբաղյան ճակատ ուղարկելը՛՛ ստեղծում է ՛՛աշխարհառազմավարական ռիսկ՛՛: Նշվում է նաև, որ աղբյուրն ասել է, որ անհրաժեշտ է հրադադարի համաձայնագրի պահպանումը:

  • Կիսվել: