երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

՛՛Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա դատարանը խնդրել է, որ մինչև վերջնական որոշում կայացնելը Ադրբեջանը ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղությամբ:

Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը, ներառյալ՝ նշյալ խափանման միջոցները՛՛,-ասված է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

  • Կիսվել: