հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիական քույր քաղաք Մարսելի աջակցությամբ Մարտակերտում «Արմաթն օդում» աշխատարան է բացվել

Ֆրանսիական քույր քաղաք Մարսելի աջակցությամբ Մարտակերտում «Արմաթն օդում» աշխատարան է բացվել

Նախօրեին Մարտակերտում բացվել է «Արմաթն օդում» աշխատարան, որի ֆինանսավորումն իրականացվել է ֆրանսիական քույր քաղաք Մարսելի կողմից:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Նոյեմբերի 12֊ին Մարտակերտում ներկա եղա «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» աշխատարանի բացմանը։ Այն Արցախում նմանատիպ երկրորդ, իսկ Հայաստանում 12֊րդ աշխատարանն է։ Այս նախագծի իրականացումն ապակենտրոնացված համագործակցության արդյունք է։ Աշխատարանի ֆինանսավորումն իրականացրել է Մարտակերտի քույր քաղաք ֆրանսիական Սարսելը։ Ի դեպ, Մարտակերտում ԱՐՄԱԹ֊ի ստեղծումը ևս Սարսելն է ֆինանսավորել։ Տարբեր երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության արդյունքներն առաջիկայում ևս տեսանելի կլինեն»,-նշել է նախարարը:

  • Կիսվել: