ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիացի պատգամավորը պահանջում է ԱՀ անկախության ճանաչում

Ֆրանսիացի պատգամավորը պահանջում է ԱՀ անկախության ճանաչում

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին ասել է.

«Այսօր ես Ազգային ժողովի առջև էի, հազարավոր բողոքավորների և իմ մի քանի գործընկեր պատգամավորների հետ`պահանջելով ճանաչել Արցախը և կոչ անել Ֆրանսիային պատասխանատվություն ստանձնել՝ պաշտպանելու մեր հայ եղբայրներին:

Որպես պատգամավոր՝ ես շարունակելու եմ ձեռնարկել բոլոր հնարավոր նախաձեռնությունները:

Վաղվանից որպես առաջին ստորագրող կողմ կներկայացնեմ մի քանի անդամների կողմից ստորագրված բանաձև, որպեսզի Արցախն անկախ ճանաչվի և ճանաչվի հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքը: Տասը օր հետո ես կգլխավորեմ ընտրված պաշտոնատար անձանց պատվիրակությունը, որը կմեկնի Հայաստան՝ ի նշանավորումն Ֆրանսիայի աջակցության ու բարեկամության:

Չսխալվենք. Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելին է, քան ինչ-որ տարածքի ճակատագիր, դա մի ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու կրոնական բազմազանությունն է: Եկեք թույլ չտանք, որ Ալիևը և Էրդողանը շարունակեն 1915-ին սկսվածը: Եկեք հայերին մենակ չթողնենք Ադրբեջանի և Թուրքիայի առջև:»

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:
 

  • Կիսվել: