կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆիզուլու, Ջաբրայիլի և Արցախ- Սյունիքի մարզի հատվածներում հայտնաբերվել է 7 զինծառայողի աճյուն

Ֆիզուլու, Ջաբրայիլի և Արցախ- Սյունիքի մարզի հատվածներում հայտնաբերվել է 7 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում»,-հայտնեց Թադևոսյանը:

  • Կիսվել: