չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհավորել է արցախցիներին. Մենք բոլոր մակարդակներում կաջակցենք ձեզ՝ ձեր կամարտահայտությունը ճանաչելու համար

Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհավորել է արցախցիներին. Մենք բոլոր մակարդակներում կաջակցենք ձեզ՝ ձեր կամարտահայտությունը ճանաչելու համար

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլեյնի Թեոխարուսը տեսաուղերձով շնորհավորել է արցախցիներին Անկախության տոնի առթիվ:

«Արցախի բոլոր ընկերները շատ հպարտ են մեր ժողովրդի, մեր արցախցիների պայքարի արդյունքներով իր ազատության և անկախության համար, Արցախի առաջընթացով, իշխանությունների հաջողություններով ի բարօրություն երկրի և նրա բարեկեցիկ ապագայի: Մենք մաղթում ենք արցախցիներին հաջողություններ և բարեկեցություն: Բայց ամենից շատ մաղթում ենք բարեհաջող պայքար ադրբեջանական ագրեսիայի դեմ, իսկ մենք պատրաստ ենք բոլոր միջազգային հարթակներում, ամբողջ աշխարհով մեկ, տարբեր մակարդակներով աջակցել այդ պայքարին և Արցախի ժողովրդի կամքի միջազգային ճանաչմանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ արցախցի քույրերիս ու եղբայրներիս: Կցանկանայի այս նվիրական օրը լինել այդտեղ` ձեր կողքին: Խոստանում եմ դա կանեմ առաջին իսկ հնարավորության դեպքում»,- նշել է եվրոպացի պատգամավորը իր տեսաուղերձում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: