շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եվլախում սկսվել է Ադրբեջանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում սկսվել է Ադրբեջանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում սկսվել է Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հայերի պատվիրակության հետ, փոխանցում է «Ռիա նովոստին»:

Բաքուն առաջարկել է «Ղարաբաղի հայերի վերաինտեգրումը» Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Նախօրեին հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես հայտնել էր, որ կառավարությունը պատրաստել է «տարածաշրջանի բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիր»։

Բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով. Ադրբեջանը դրանցում ներկայացնում է խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, որին հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մարտին լիազորություն է տվել Ստեփանակերտի հետ պաշտոնական շփումների համար։

Արցախյան կողմից Եվլախում Բաքվի ներկայացուցիչի  հետ հանդիպման են գնացել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։

  • Կիսվել: