երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե Փաշինյանը տարածքները տալով լուծեր ԼՂ հարցը, մյուս երեք նախագահները կողջունեի՞ն, թե՞ կսպասեին հարմար պահի. Քոչարյան

Եթե Փաշինյանը տարածքները տալով լուծեր ԼՂ հարցը, մյուս երեք նախագահները կողջունեի՞ն, թե՞ կսպասեին հարմար պահի. Քոչարյան

Բազմաթիվ տեսակետները ընդունում ենք. բա եթե թերացումները չլինեին, արդյունքը այլ կլիներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե քաղաքական եւ դինավագիտական համապատասխան ջանքեր չեն գործադրվել պատերազմը կանգնեցնելու, այն ճիշտ ղեկավարելու համար:

«Ամբողջ պետական համակարգն ունեցել է խնդիրներ, ինֆորմացիայի կառավարումն ունեցել է խնդիրներ: Սոցիալական ցանցերն ինչ արեցին մեր պատերազմի ժամանակ մեր երկրի գլխին»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը որպես երկրի լեգիտիմ նախագահ պետք է դա օհգտագործեր ու լուծեր ԼՂ հարցը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես քննիչ հանձնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանին այդպիսի մի տեսակետ ասացի. Պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանն ականջալուր լինելով Վարդան Օսկանյանին, օգտագործելով իր լեգիտիմ լինելու հանգամանքները գնում է հարցի կարգավորման տալիս է տարածքները, բայց ես վստահ չեմ, մյուս երեք նախագահները կողջունեի՞ն այդ արածը, թե՞ կսպասեին հարմար պահի:

Եթե պետք է ողջունեին, գլխանց պետք է ասեին՝ պարոն Փաշինյան, դուք եք ամենամեծ լեգիտիմությամբ ժողովրդի կողմից ընտրված, մենք լեգիտիմության խնդիր ենք ունեցել, մենք ձեզ պատվիրակում ենք այդ հարցը լուծել եւ մեր համակիրներին ասում ենք՝ միանում ենք այն ծրագրին, որը պատերազմի պարտադրանքով դարձավ խաղաղության ծրագիր: բայց բոլորի քաղաքական հաշվարկներն այլ են»:

  • Կիսվել: