երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Եթե ոչ պատրաստ մարդկանց տարել են առաջին գիծ, սրա մեղավորը գեներալներն են. Բաբայան

Եթե ոչ պատրաստ մարդկանց տարել են առաջին գիծ, սրա մեղավորը գեներալներն են. Բաբայան

Ասում են, որ բանակը պատրաստ է եղել պատերազմելու, ուղղակի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տվել, բայց ես համարում եմ, որ ամբողջությամբ գեներալներն են մեղավոր։ Այս մասին այսօր, խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, Հանրային ՀԸ-ի ուղիղ եթերում ասաց  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Նա հավելեց. ՛՛Մոբիլիզացիան անում է նախարարը, իսկ շտաբի պետը բաշխում է, եթե Փաշինյանը մոբիլիզացիայի կարգադրություն չաներ, ապա մեղավոր էր, եթե նա թույլ է տվել, ապա մնացածը գեներալներն են։ Եթե ոչ պատրաստ մարդկանց տարել են առաջին գիծ, սրա մեղավորը գեներալներն են՛՛:

  • Կիսվել: