ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծվեր, առաջինը ես էի ողջունելու. Արթուր Թովմասյան

Եթե Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծվեր, առաջինը ես էի ողջունելու. Արթուր Թովմասյան

«Հանձնաժողովը եթե ստեղծվեր, առաջինը ես կողջունեի, ես ինչպե՞ս կարող էի ասել, որ ավելորդություն է կամ պետք չի․ ասել եմ, որ 107-ով արդեն հանձնաժողովի անդամներ եք, եթե բոլորն էլ ակտիվ լինեն, Արցախի հարցը միշտ տաք կմնա ՀՀ խորհրդարանում»: Այս մասին Yerevan.Today հետ հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

 «Ինչպես ՀՀ Ազգային ժողովը լիազորված չէ որոշելու, թե քանի հանձնաժողով պետք է ունենա Արցախի խորհրդարանը, այնպես էլ մենք իրավասու չենք ասել, թե քանի հանձնաժողով պետք է ունենա ՀՀ Ազգային ժողովը, նորից եմ կրկնում, որ ես առաջինն էի ողջունելու և շնորհավորելու այդ հանգամանքը, եթե չի ստեղծվել այդ հանձնաժողովը, ես պարոն Սիմոյանին ասել եմ, որ 107 էլ այդ հանձնաժողովի անդամներն ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, սակայն ՔՊ-ն ձեռնպահ էր քվեարկել նախագծին՝ տապալելով հանձնաժողովի ստեղծումը: Այնուհետև տեղի էր ունեցել ՀՀ և Արցախի ԱԺ նախագահների հանդիպումը, որի ժամանակ անդրադարձ էր եղել նաև այս հանձնաժողովի ստեղծմանը:

 Ըստ մամուլի՝ Ալեն Սիմոնյանը մեջբերել էր Արթուր Թովմասյանի խոսքերը, թե՝ հանձնաժողովի ստեղծումով չէ, որ կարևորվելու էին Արցախի խնդիրները:

  • Կիսվել: