շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե առաջիկա օրերին ադրբեջանական-թուրքական տանդեմի ագրեսորական քաղաքականության չփոխվի Արցախի նախագահը կդիմի Հայաստանին և աշխարհին ԱՀ միջազգայնորեն ճանաչելու համար

Եթե առաջիկա օրերին ադրբեջանական-թուրքական տանդեմի ագրեսորական քաղաքականության չփոխվի Արցախի նախագահը կդիմի Հայաստանին և աշխարհին ԱՀ միջազգայնորեն ճանաչելու համար

Եթե առաջիկա օրերին ադրբեջանական-թուրքական տանդեմի ագրեսորական քաղաքականության մեջ փոփոխություն չլինի, ես դիմելու եմ Հայաստանի Հանրապետության և աշխարհի բոլոր երկրների կառավարություններին, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ այդ գործընթացին պետք է միանան բոլոր այն երկրները, որոնք դեմ են միջազգային տեռորիզմին, մարդկության դեմ իրագործվող ոճիրներին: «Բոլոր այն երկրները, որոնք չեն միանա այս գործընթացին, դրանց իշխանությունների գնահատականը պետք է տան իրենց ժողովուրդները: Աշխարհը պետք է տա իր գնահատականը այն երկրներին, որոնք սատարում են տեռորիզմին և մարդկության դեմ իրագործվող ոճիրներին»,- նշել է ԱՀ նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: