երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե Ադրբեջանը փորձի առևանգել Արայիկ Հարությունյանին, դա նշանակելու է նոր պատերազմ․ քաղաքագետ

Եթե Ադրբեջանը փորձի առևանգել Արայիկ Հարությունյանին, դա նշանակելու է նոր պատերազմ․ քաղաքագետ

Ադրբեջանի իրավապահ մարմինները սպառնում են առևանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազն այսօր ճոխ-ճոխ հայտարարություններ է արել դրա մասին՝ նշելով, որ իրենց հատուկ ծառայությունները կալանավորելու են Հարությունյանին։
Այս մասին թելեգրամ իր ալիքում գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Սա շատ կարևոր հայտարարություն է։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես փորձի նման գործողություն իրականացնել, դա նշանակելու է նոր պատերազմ։ Կրկնում եմ՝ նման փորձն ինքնին casus belli է։ Էլ չեմ խոսում առևանգման հաջողելու մասին։

Հետևաբար այս իրավիճակում բոլորն անելիք ունեն՝ թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ ռուս խաղաղապահները»,-գրել է քաղաքագետը:

  • Կիսվել: