հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուզում եմ հպարտությամբ ասել, որ ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը. ԱՀ նախագահ

Ուզում եմ հպարտությամբ ասել, որ ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը. ԱՀ նախագահ

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու էր գնացել առաջնագիծ:

«Մտահոգվելու բան չի եղել: Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, ովքեր իրականում ամեն օր կենաց մահու կռիվ են տալիս թշնամու դեմ:

Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողոջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, ովքեր առաջնագծում են: Փայլուն կատարում են:

Ուզում եմ հպարտությամբ ասել, որ ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը: Ոչ թե ամենաուժեղ սպառազինություններով զինված, այլ ամենապրոֆեսիոնալ:

Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջև: Ես ձեր ցավը տանեմ: Դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ դուք պայքարում ենք ամեն սանտիմետրի համար»,-ասաց նա:

Նախագահը գոհունակությամբ խոսեց նաև սպայական կազմի հերոսությունների մասին. «Իրականում հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը:

Մեզ հենց դա է պետք:

Եթե պետք է բոլորս պատրաստ լինենք զոհվելու:

Ես շարունակելու եմ ոգևորել մեր զինվորներին ու սպաներին»:

  • Կիսվել: