շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես աջակցություն եմ ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում. Վարդանյան

Ես աջակցություն եմ ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում. Վարդանյան

Ես աջակցություն եմ ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արցախն իսկապես հրաշքներով լի է: Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն էլ դրանցից մեկն է՝ բնության իր յուրօրինակ զարդերով ու պարարտ հողով: Ուրախ եմ, որ կարողանում եմ ընտանիքիս ծանոթացնել իմ հայրենիքի ամենասիրուն անկյուններին ու այդտեղ ապրող մարդկանց հետ: Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրա:

Կնոջս՝ Վերոնիկայի ու կրտսեր որդուս՝ Գեորգիի հետ, օրեր առաջ Աստղաշենում էինք: Եղանք պատերազմից հետո հիմնված արքայանարինջի այգում: Գործարար-ներդրող Արման Հակոբջանյանը (ով հիմա իմ թիմում է) այգին հիմնել է՝ ցույց տալով իր հողի վրա ապրելու ու կյանքը Արցախում շարունակելու հայի կամքն ու վճռականությունը:

Քսան հեկտար զբաղեցնող այգին հիմնվել և մշակվում է ժամանակակից գյուղատնտեսական բոլոր ստանդարտներին համապատասխան, ապահովված է ոռոգման կաթիլային համակարգով: Մի քանի տարի հետո արդեն այս այգուց առատ բերք կհավաքեն, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն հարակից համայնքերի բնակիչների համար, այլև արցախյան որակյալ արտադրանքը կարտահանվի միջազգային շուկա:

Արցախում ներդրումները շարունակվելու են: Եվ ես աջակցություն եմ ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում: Մենք իրական հնարավորություն ունենք Արցախը դարձնելու կյանքի համար լավագույն վայրը տարածաշրջանում՛՛:

  • Կիսվել: