ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երկրորդական է, թե ՀՀ ներկա կամ նախկին իշխանություններն ում են սատարում. Դավիթ Իշխանյան

Երկրորդական է, թե ՀՀ ներկա կամ նախկին իշխանություններն ում են սատարում. Դավիթ Իշխանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը կարծում է, որ Արցախի ապագան, այդ ապագայի կայունությունն ու խաղաղությունն ինչ-որ տեղ պայմանավորված են ՀՅԴ-ի լիարժեք մասնակցությամբ` ինչ կարգավիճակով էլ լինի կուսակցությունը։ Այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Իշխանյանը:

Հիշեցնենք, այսօր Արցախի հանրապետությունում նախագահի եւ ԱԺ ընտրություններ են: Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում է 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:

«Եկեք իշխանություն եւ պետություն հասկացությունը տարանջատենք։ Իմ ընկալմամբ դրանք տարբեր են, եթե որեւէ իշխանավոր գործում է պետական մտածելակերպով, ապա երկրորդական է, թե ՀՀ իշխանությունն ո՞ւմ կարող է պաշտպանել։ Հայաստանի պետությունը պիտի որ Արցախի պետության պաշտպանը լինի, ինչը որ կա։ Երկրորդական է, թե իշխանություններն ում կարող են սատարել»,- ասաց Դավիթ Իշխանյանը`պատասխանելով հարցին, թե իր կարծիքով Արցախի նախագահի թեկնածուներից ում են սատարում Հայաստանի գործող եւ նախկին իշխանավորները:

  • Կիսվել: