շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երկարաժամկետ, ինչ-որ տեղ անժամկետ պետք է ունենանք գործընկեր, որի հետ պաշտպանելու մեր անվտանգությունը` դա Ռուսաստանն է, այլ երկրի հետ չենք տեսնում անվտանգային ընդհանուր համակարգ. ԱՀ նախագահ

Երկարաժամկետ, ինչ-որ տեղ անժամկետ պետք է ունենանք գործընկեր, որի հետ պաշտպանելու մեր անվտանգությունը` դա Ռուսաստանն է, այլ երկրի հետ չենք տեսնում անվտանգային ընդհանուր համակարգ. ԱՀ նախագահ

Երկարաժամկետ, ինչ-որ տեղ անժամկետ պետք է ունենանք գործընկեր, որի հետ միասին ենք պաշտպանելու մեր անվտանգությունը: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիօպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դա Ռուսաստանն է, այլ երկրի հետ մենք չենք տեսնում անվտանգային ընդհանուր համակարգ: Զուգահեռ մեր Պաշտպանության բանակը պետք է վերափոխենք, վերակառուցենք, դարձնենք մարտւնակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ մեր անվտանգությունը երաշխավորենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքին, նա ասաց. «Բացառվում է, որ ադրբեջանական անցակետ լինի միջանցքում: Ձեւակերպված է միջանցք, իսկ եթե կա անցակետ, դա միջանցք չէ, վերահսկվող ճանապարհ է: Նման բան չկա»:

Արցախի նախագահը նաեւ հավելեց. «Մենք պետք է կրթությունը դարձնենք մեր հիմնական զենքը: Մեր անվտանգության, մեր ժողովրդագրության, սոցիալ-տնտեսական, այդ բոլորի հիմքում պետք է լինի կրթությունը: Պետք է կարողանանք հստակ բարեփոխումների քաղաքականություն սկսել եւ կատարել»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: