շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Երիտասարդ բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Կրասնոդարում

Երիտասարդ բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Կրասնոդարում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով` 20 մարզիկով գտնվում է Կրասնոդարում, որտեղ մասնակցելու է Նիկոլայ Պավլյուկովի անվան մրցաշարին։

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
 
Այս ստուգատեսը մեր ընտրանու համար նախապատրաստական փուլ է նոյեմբերին Իսպանիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ։
 
Այսօր մեր բռնցքամարտիկները կարճ մարզում են անցկացրել, իսկ սեպտեմբերի 7-ին կկայանան մրցաշարի առաջին մենամարտերը։

  • Կիսվել: