կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով․ Հայկ Մարության

Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

«Երևանցիների և իմ անունից զորակցություն եմ հայտնել Ստեփանակերտի մեր քույրերին ու եղբայրներին:

Գործընկերոջս հետ քննարկել ենք Հայրենիքի պաշտպանության համար այս կարևորագույն օրերին հայոց երկու մայրաքաղաքների միջև համակարգված գործողություններին վերաբերող որոշ հարցեր: Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարությանը:

  • Կիսվել: