հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երեկվա ընթացքում հնարավոր է եղել անհայտ համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից դուրս բերումը

Երեկվա ընթացքում հնարավոր է եղել անհայտ համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից դուրս բերումը

Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է` զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև` վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից անվտանգ դուրս բերումը:
 
Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել»։

  • Կիսվել: