երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Բորիս Ավագյանը

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Բորիս Ավագյանը

Դեկտեմբերի 16-ի երեկոյան Պետերբուրգում՝ «Пряности и Радости» ռեստորանում ձերբակալել են հայ գերիների հարցերով զբաղվող Բորիս Ավագյանին: Այս մասին հայտնում է 47news-ը:

«Նա ռեստորանում կալյան էր ծխում ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունից մի կարևոր անձի հետ: Հրաշք»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Ավագյանը մաքսանենգության գործով փախել էր տնային կալանքից, նրան ոչ ոք չէր փնտրել:
 
Ինչ վերաբերում է Անվտանգության դաշնային ծառայությունից կարևոր անձին, ապա նա, ըստ 47news-ի, Իգոր Ալեյնիկովն է, որին կարող է իմանալ միայն նա, ով ծառայել է Անվտանգության դաշնային ծառայությունում կամ զբաղվել է մաքսանենգությամբ:
 
«Նա ոչ միայն Պետերբուրգի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ էր, այլև Տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի երբեմնի հզոր ղեկավարը: Եվ այստեղ, հավատացեք, նա հարցեր էր լուծում: Եվ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ շատ բան կարող է, այլապես Ավագյանը չէր դիմի նրան»,- ասվում է կայքի հոդվածում:
 

Նշվում է, որ Ավագյանը մաքսանենգության գործով հետախուզվում էր ռուս իրավապահների կողմից և անհասկանալի ճանապարհով է հատել ՌԴ պետական սահմանը:

«Այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Ավագյանը փախել էր տնային կալանքից մաքսանենգության քրեական գործով, նրան ոչ ոք չէր էլ փնտրում։ Փախուստից հետո ցուցադրաբար դուրս է եկել Սոցիալական ցանցեր Փարիզում, հետո տեղափոխվել Հայաստան։ Այնտեղ Ադրբեջանի հետ վերջին ռազմական գործողությունների ժամանակ հատուկ ներկայացուցիչ է դարձել եւ շարունակել է հրապարակայնորեն հարցերը լուծել։ 

47news-ի տեղեկություններով, երբ հետախույզներին այսօր զանգահարել է մի մարդ եւ հայտնել, որ Ավագյանը նարգիլե է ծխում «Пряности и Радости» ռեստորանում, նրանք սկզբում չեն հավատացել: Բայց  հազոմզվելուց հետո, նրանք ամենք դեպքում մեկնել են դեպքի վայր։ Հավանաբար, զարմացած էին ոչ պակաս, քան Բորիս Ավագյանը»,- գրում է կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ երեկոյան 9-ին Ավագյանին արդեն տեղափոխել են Պետրոգրադի շրջանի ոստիկանություն։ Նա պետք է հեռակա կալանքի տակ հայտնվի (ժամանակին նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, եւ Հայաստանը մերժել է նրան արտահանձնելը—խմբ․)։ 

 
 

 

 

 

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: