կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր. Վիտալի Բալասանյան

Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր. Վիտալի Բալասանյան

Երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր, Արցախը ունեցել է, կա ու կունենա Զինված ուժեր՝ ավելի մոբիլ, ավելի մարտունակ: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանը ՛՛Օր․ Թեմա՛՛ հաղորդաշարի ընթացքում վստահեցրել է՝ Արցախը չի լինի ՛՛որևէ մեկի գրկում՛՛։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արցախը երբևիցե չենք թողնելու` որևիցե մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական, ավելի քան վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետության հետ մենք ունենալու ենք մեկ միասնական մեծ Արմենիա՛՛։

 

  • Կիսվել: