կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երբ ու որ ուղղությամբ է Իսկանդեր կիրառվել. պատասխանում է Սերժ Սարգսյանը

Երբ ու որ ուղղությամբ է Իսկանդեր կիրառվել. պատասխանում է Սերժ Սարգսյանը

Մեզ այս պատերազմի ժամանակ արգելեցին Վրաստանի ու Իրանի տարածքով տեղափոխել ռազմական բեռ: Երբևէ հիշո՞ւմ եք, որ դա լիներ՝ լիներ Ապրիլյանի ժամանակ, կամ դրանից հետո: Բա որտեղով էինք տեղափոխում Ս-300-ները, Իսկանդերը և այլն: Բոլորի հետ փչացրել է հարաբերությունները, ու ուզում ես, որ նեղ պահին քո համար ավելին անեն, քան՝ կարելի՞ է: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:

Սարգսյանը խոսեց ՛՛Իսկանդերների՛՛ օգտագործման մասին ու այն մասին, թե ինչու այս անգամ այն չկիրառվեց, ինչպես նաև այն մասին, որ մենք որևէ խոշոր հրամանատարական կետ, կամուրջ  չենք ոչնչացրել: Այս առնչությամբ նա ասաց, որ այնքան էլ համաձայն չէ, որ Իսկանդեր չի կիրառվել:

՛՛Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ Իսկանդեր կիրառվել է պատերազմի վերջին շրջանում՝ Շուշիի ուղղությամբ: Իսկ թե ինչու չի կիրառվել թշնամու ուղղությամբ, չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ չի կիրառվել, քանի որ վախեցել են պատասխան հարվածից:

Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեն, այդ տարածքը հարված կստանար: Բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, հասնում ես այս օրին:

Իսկ Իսկանդեր պետք էր կիրառել արդեն պատերազմի 4-5-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական ուժի կուտակումներ էր արել Հորադիզի հատվածում: Իսկանդերը հենց դրա համար էր՛՛,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:

  • Կիսվել: