կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երբ թշնամու թիրախը քո երկրի պետականությունն է, այլ կարծիք լինել չի կարող. ԱՀ ԱԺ պատգամավոր

Երբ թշնամու թիրախը քո երկրի պետականությունն է, այլ կարծիք լինել չի կարող. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանի դատախազությունը Արցախի նախագահի կալանավորման մասին որոշում է կայացրել և հետախուզում հայտարարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը:

՛՛Շատ արցախցիներ գիտակցելով պահի լրջությունը և մեր պետականության հանդեպ իրականացվող ոտնձգությունների հնարավոր հետևանքները, մի կողմ թողելով ներքաղաքական ինտրիգները, կանգնեցին նախագահի կողքին։

Խորհրդարանական ընդդիմությունը Ադրբեջանի դատախազության որոշումը Արցախի ժողովրդի և նրա պետականության դեմ ուղղված հերթական սպառնալիք որակեց։

«Պատերազմի ժամանակ ինքնապաշտպանություն իրականացնելու համար իրավական հետապնդում իրականացնելը անտրամաբանական է և միջազգային իրավական որևէ հիմք չի կարող ունենալ», - ասել է ՀՀ Արդարադատության նախարարը։

Ցավոք սրտի գտնվեցին նաև այնպիսինները, որոնք գերադասեցին իրենց նեղ խմբային շահերը։

Արցախի նախագահի միակ «հանցագործությունը», որի համար Ադրբեջանի իրավապահները նրան հետապնդում են ` Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպելն էր։ Վաղը նրանք կարող են հետապնդել ցանկացած մեկին, ով մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։

Իհարկե, ժողովրդավարական երկրին հարիր է բազմակարծությունը, բայց երբ թշնամու թիրախը քո երկրի պետականությունն է` այլ կարծիք լինել չի կարող՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: