հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երաժշտության վերելքով Արցախում կլինի «Զարթոնք» ակադեմիան

Երաժշտության վերելքով Արցախում կլինի «Զարթոնք» ակադեմիան

Հուլիսի 18-31-ը երաժշտության վերելքով Արցախում կլինի «Զարթոնք» ակադեմիան` Ստեփանակերտում արդի ուսուցման զինանոցով կազմակերպելով ամառային երաժշտական, ստեղծագործական արվեստի օրեր։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ծրագրի մամուլի հետ կապերի պատասխանատու Քնարիկ Ներսիսյանը։ Արվեստի ակադեմիայում կներառվեն վարպետության դասեր ժողովրդական, կամերային, դասական վոկալի և ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ոլորտներում, նաև կլինի կրտսեր և պատանեկան ակադեմիա։ Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը, կազմակերպիչը՝ «Ատգեն Արմենյան» հիմնադրամը։ Ակադեմիային մասնակցությունն անվճար է։ Այդ օրերի ընթացքում կկայանան համերգներ, ստեղծագործական-համագործակցային ծրագրեր, մասնակիցների համար կսահմանվեն կրթաթոշակներ և այլն։ Երաժշտական դիսցիպլիններից, համերգներից զատ, արցախցի պատանիները (13 և բարձր տարիքի) հնարավորություն կունենան ուսումնասիրել, կարողություններ ձեռք բերել, ներկայանալ գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ոլորտներում։ Վարպետների մասնագիտական կազմը ձևավորել են հայաստանցի և արտասահմանյան վարպետներ․

Դասական վոկալ՝ Հասմիկ Պապյան (ՀՀ/Ավստրիա), Կարինե Մկրտչյան (ՀՀ)

Ժողովրդական երաժշտություն` Արտեմ Խաչատուր (ՀՀ)

Կամերային երաժշտություն` Սենորա Գյուլբուդաղյան,

դաշնամուր (ՀՀ) Նարեկ Ավագյան,

փողային գործիքներ (ՀՀ) Սևակ Ավանեսյան,

լարային գործիքներ (ՀՀ/Բելգիա) Տիգրան Բերկելյան,

դաշնամուր (ՀՀ) Մարտիկ Բազարյան, 

Վան Արմենյան, լարային գործիքներ (Կանադա)։

Ջազ երաժշտություն` Արտյոմ Մանուկյան (ՀՀ/ԱՄՆ) Տիգրան Սուչյան (ՀՀ)

Ստեղծագրություն՝ Հասմիկ Սիմոնյան (ՀՀ)

Գրաֆիկ դիզայն՝ Էլիզ Պողոսյան (Կանադա)։

Կրտսեր Երաժշտական Ակադեմիայում կաշխատեն բոլոր մասնագետները։

««Զարթոնք» ակադեմիայի նպատակը տարածաշրջանում պատերազմի, համաճարակի և քաղաքական իրադարձությունների թիրախ դարձած արցախցուն ոգեշնչելը, երաժշտությամբ, մշակույթով, արվեստով ապագայի դրական և գործնական ուղիներ բացահայտել տալն է»,-մեզ հետ զրույցում նշել է Ք. Ներսիսյանը։

Ծրագրով հետաքրքրվածները մանրամասների համար կարող են զանգահարել 077 788284 հեռախոսահամարին կամ գրել [email protected], [email protected] հասցեներին։

  • Կիսվել: