շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երաշխիքները բավարար չեն, պետք է գետնի վրա լինի անվտանգություն ապահովող մարմին. Սերժ Սարգսյանը՝ արցախցիների՝ ԼՂ վերադառնալու հնարավորության մասին

Երաշխիքները բավարար չեն, պետք է գետնի վրա լինի անվտանգություն ապահովող մարմին. Սերժ Սարգսյանը՝ արցախցիների՝ ԼՂ վերադառնալու հնարավորության մասին

Այս պայմաններում, ես վստահ եմ, որեւէ մեկը չի վերադառնա Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այնտեղ պետք է լինեն անվտանգությունն ապահովող պայմաններ: Այդ պարագայում կլինեն շատ մարդիկ, որ կվերադառնան»,նշեց նա:

Լրագրողների ճշտող հարցին, թե միջազգային երաշխիքնե՞ր են պետք, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Երաշխիքները բավարար չեն, պետք է այնտեղ գետնի վրա լինի անվտանգություն ապահովող մարմին, կառույց»:

 

  • Կիսվել: